top of page

Կանադայում ցուցարարները փակել են ԱՄՆ տանող կամուրջը


Կանադայում շարունակվում են բեռնատարների վարորդների ցույցերը կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։ Ցուցարարներն արգելափակել են «Ամբասադոր» կամուրջը, որը կապում է ամերիկյան Դեթրոյթ և կանադական Վինձոր քաղաքները, հաղորդում է The Guardian պարբերականը։ Այդ կամրջով օրական 8000 բեռնատար է անցնում՝ ապահովելով երկու երկրների միջև առևտրի 27 տոկոսը։


Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև ԱՄՆ-ի հետ սահմանակից Քութս քաղաքում։


Մայրաքաղաք Օտտավայում էլ հարյուրավոր բեռնատարներ շարունակում են կայանված մնալ՝ փակելով կենտրոնական փողոցները։ Ոստիկանությունը 23 մարդու է ձերբակալել։


Ըստ պարբերականի՝ Կանադայում պատվաստված չէ բեռնատարների վարորդների 15 տոկոսը։ Երկրում մեծապես աջակցում են հանրային առողջության պահպանման համար ձեռնարկվող միջոցառումներին։ «Ազատության շարասյուն» անվանումը ստացած ակցիան մեծ աջակցություն է ստացել հակակառավարական խմբերից։

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page