Search
Պայթյուն Կանադայի ռազմաբազայում․ կա 10 տուժած
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Վանկուվեր կղզում գտնվող կանադական զինված ուժերի բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել։ Նրանցից 4-ի համար պահանջվել է հոսպիտալացում։ Կրիտիկական վիճակում գտնվողներին տեղափոխելու համար ներգրավվել է ուղղաթիռ։ Մյուսներին բուժօգնություն են ցուցաբերել ռազմաբազայի բժիշկները. հայտնում է CTV-ն։
Ենթադրաբար, զորանոցի շենքերից մեկում գազ է պայթել։ Պայթյունի հետևանքով կառույցը մասամբ փլուզվել է:
Comments