top of page

Ճանապարհը փակ ենք պահելու այնքան ժամանակ, քանի դեռ Արամ Հարությունյանին ազատ չեն արձակել․ Ավետյան


Արամ Հարությունյանին ձերբակալելը քաղաքական նպատակ է հետապնդում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


Նա տեղեկացրեց, որ «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Հարությունյանի թեկնածությանը կողմ է եղել նաև ինքը։


«Քանի որ ՔՊ-ի սրտի թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը, չընտրվեց այս անգամ, իշխանությունն անցավ իր ձեռագրին»,- նշեց Ավետյանը։


Համայնքապետը վստահեցրեց, որ իրենք՝ 35 գյուղերի ներկայացուցիչները, շարունակելու են փակ պահել Վարդենիս տանող ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ Արամ Հարությունյանին ազատ չեն արձակել։


Հարցին, թե Վարդենիսի դեռևս գործող համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ այդ հարցը քննարկե՞լ են, Հակոբ Ավետյանը պատասխանեց, որ որևէ քննարկում չի եղել։


«Մենք շատ հարցերում տարբեր հայացքներ ու պատկերացումներ ունենք։ Մենք պատերազմի ժամանակ տեսանք, որ ինքը իշխանության մասին է մտածում, այլ ոչ՝ երկրի։ Իսկ մենք Վարդենիսի մասին ենք մտածում և այն չենք կարող թողնել մի համայնքապետի ձեռքում, որը մտածում է իր քաղաքական թիմի մասին»,- շեշտեց Հակոբ Ավետյանը։


Նա նշեց նաև, որ իր հանդեպ էլ քրեական հետապնդում է սկսվել այն բանի համար, որ ինքը հարկեր չի գանձել այն վարդենիսցիներից, որոնք պատերազմի օրերին կռվի դաշտում են եղել։


Արմինե Նավոյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page