«3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտադիր ենք անցկացնել Թուրքիայում․ Չավուշօղլու
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտադիր են անցկացնել Թուրքիայում։
Չավուշօղլուն լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից, ինչպես նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել են Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, նաև մտքեր են փոխանակել Մոսկվայում անցկացված «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հանդիպման և վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում և «հավատում են, որ դրան Վրաստանն էլ կմասնակցի»:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս՝ Չավուշօղլուն մասել է. «Գիտեք, որ Մեջլիսում հայտարարել էի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Հայաստան էլ իր ներկայացուցիչն է նշանակել: Որոշ ավիաընկերություններ դիմել էին չվերթների համար, դրանց մի մասը կբավարարենք: Այս հարցերի շուրջ էլ ենք խորհրդակցել: Ինչպես ասել եմ միշտ, տարածաշրջանային հարցերում, մասնավորապես, վերաբերող Հարավային Կովկասին, Ադրբեջանի հետ միասին ենք խորհրդակցում, միասին ենք որոշումներ կայացնում»:
Comments