Search
Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 22-ի
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 22-ի, հայտնել է տարածաշրջանի սեյսմոլոգիական վարչությունը։
Երկու տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սեյսմիկ ակտիվությունը չի հանգեցրել բնակելի շենքերի ավերածությունների և ենթակառուցվածքային կարևոր օբյեկտների լուրջ վնասների։
Հիշեցնենք, Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը կիրակի օրը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել երկրի հարավարևմտյան Յունան նահանգում։
Komentáře