Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ։ Այդ մասին հայնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից։
«Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի միջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է:
Կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները. կերակրման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ, երեխային ցանկացած հպումից առաջ օճառով լվանալ կամ ախտահանել ձեռքերը, կթիչ սարքերը, շշերը և ծծակները ախտահանել օգտագործումից հետո։
Մասնագետները նշում են, որ կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի համար՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով, այն մանկանը պաշտպանում է հիվանդանալուց, ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է վարակներից, նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ»։
Comments