Փաշինյանի աջակցի կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու նյութերը դատախազությունում են
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի աջակցի կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու վերաբերյալ հրապարակումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ ոմն Արսեն Ավազյան, որը, ըստ ֆեյսբուքում առկա տեղեկատվության, ապրում է Սիսիանում և ակնհայտորեն իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին, արցախցիների հասցեին ակնհայտ ատելության և ներազգային ռասիզմի հատկանիշներ պարունակող արտահայտություններ է հնչեցրել, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Վերջինս մեղադրել է արցախցիներին՝ Արցախը հանձնելու մեջ, նշում է, թե իբրև հայը տարիներ շարունակ աշխատել է, արցախցիներն էլ՝ կերել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հրապարակումը Գլխավոր դատախազության մոնիթորինգի արդյունքում արձանագրվել և ուսումնասիրվում է։
Comments