top of page

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի հարցով նոր առաջարկներ կան․ Լավրով





Այսօր՝ 2022 թվականի հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեսակապի միջոցով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված նոր առաջարկներ է ստացել։


Նա մասնավորապես նշեց, որ որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երեկ տեղի ունեցած քննարկման ընթացքում դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի շուրջ նոր առաջարկ է ստացել, որն արդեն ռուսական կողմն ուղարկել է Բաքու:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ընթացքում կողմերն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ պետք է «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page