top of page

Դիանա Գասպարյանը ստանձնեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը


Դիանա Գասպարյանն այսօր ստանձնեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հրապարակվել է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։


Գասպարյանը երդվել է ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։


Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններով Վաղարշապատի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15 մանդատ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ, «Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page