top of page

Դիվորսիոն խումբ է ներթափանցել Սոթքի դիրքեր․ Hraparak.am



Hraparak.am-ը գրում է․


«Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Այս մասին մեզ տեղեկացրել են հանքի աշխատակիցները։


Մենք կապվեցինք Սոթքի հանքի ադմինիստրացիայի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն ասացին, որ իրավիճակը վերահսկելի է ՀՀ ԶՈՒ կողմից, Սոթքի հանքի աշխատանքն այս ընթացքում չի խաթարվել` այն աշխատում է իր բնականոն հունով։ Այս հատվածին ամենամոտ համայնքի` Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց․


«Իմ տեղեկություններով՝ հայկական ու ադրբեջանական կողմը հանդիպել են, էս տիպի չգիտեմ ինչ պրոցես է, բայց ես տեղյակ չեմ ինչ է: Իմ ինֆորմացիայով ոսկու հանքի աշխատողներին են իջեցրել ներքև, որոշ բաներ կան, բայց ասում եմ վտանգ ներկայացնող բան չկա»:


Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page