top of page

«Փորձ է արվում մաքրել Դոգի կերպարը, որպեսզի հանրությունը ևս մեկ անգամ խաբվի». Նաիրի Հոխիկյան


Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոգ+Նիկոլ օպերացիան շարունակվում է.


Հաչող շունը` Դոգ մականունով, Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններից հետո բացահայտվեց, երբ փաստացի կանգնեց ՔՊ-ի կողքին ու օգնեց, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ։


Հետո եղավ նաև կարմիր գծերի որոշման ընդունումը, որով 12.000 տարեկան վճարը դարձավ 160.000 դրամ, կրկին` Դոգի աջակցությամբ։


Հանրությունն արդեն սկսել է հասկանալ, որ Դոգի կերպարով Նիկոլը մոլորեցնում է մարդկանց այն հատվածին, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, բայց չեն կողմնորոշվել քաղաքական ուժերի հարցում։


Ի՞նչ խնդիր է, եթե Դոգը մի 2 անգամ հայհոյի Նիկոլին, հիշի նրա մորն ու հորը, կնոջն ու աղջկան։ Նիկոլի համար դա թեմա չի։ Փոխարենը, Դոգի շնորհիվ Նիկոլը չեզոքացնում էր իրական այլընտրանքային ընդդիմության ձևավորումը։


Քչերը գիտեն, թե ինչ են պայմանավորվել Դոգն ու Նիկոլը նաև այդ շան քույրերին կալանքից թաքուն ազատելու առումով։


Հիմա, քանի որ Դոգի իրական դեմքը մարդկանց համար հիմնականում պարզվել է, գործի է դրվում պլան Բ-ն։


Այսպես, հանկարծ «Հանրային ձայն» կուսակցությունն իր շարքերից դուրս է շպրտում կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին (Դոգ), ինչից հետո Նիկոլի շնիկն սկսում է իր գլխավորած կուսակցության վրա հաչել` մեղադրելով, թե «Հանրային ձայն» կուսակցությունը գաղտնի գործարքի մեջ է ՔՊ-ի հետ։


Ի՞նչ հասկանալ այս խաղից։


Փորձ է արվում մաքրել Դոգի կերպարը և նրան ցույց տալ իբր թե հականիկոլական, որպեսզի հանրությունը ևս մեկ անգամ խաբվի, մանավանդ` շուտով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հոտը ավելի շատ կլինի։


Կարծում եմ, շաբաթներ անց Դոգը մեկ այլ կուսակցության հետ գործարք կկնքի և իբրև «սկզբունքային հականիկոլական», ուրիշ կուսակցության կողմից հեր ու մեր կքրֆի Նիկոլին։


Ընտրությունների ժամանակ Դոգի միջոցով 10 տոկոս էլ Նիկոլը փախցնի, մեծ ձեռքբերում կլինի։ Միևնույն է, ընտրություններից հետո Դոգը էլի աջակցելու է Նիկոլին։


Սիրելի հայրենակիցներ, մի խաբվեք այս այլասերված պիղծ մարդկանց խաղերին»։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page