Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Դ. Խուդաթյանը ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահն է։ Նա Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր ազատվել է պաշտոնից այս տարվա հունվարի 5-ին։
Comments