Ձախողված քաղաքական հետապնդում․ Մերի Գանդալյանի լրազորությունները վերականգնվել են
Դեռևս նախորդ տարեվերջին կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն էր կիրառվել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի նկատմամբ։ Ապա նրա լիազորությունները կասեցվել էին աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից։ Իսկ Գանդալյանի շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանի խոսքով նրա լիազորությունները կասեցվել էին քաղաքական դրդապատճառներից ելնելով, քանի որ գլխավոր քարտուղարի ձեռքի տակ էին հայտնել Գանդալյանի նամակագրությունից ինչ-որ քաղվածներ, որից ենթադրել էին, որ վերջինս սատարում է «Հայաստան» դաշինքին։
«Իմ պաշտպանը բողոք էր ներկայացրել՝ համապատասխան հիմնավորումներով, ինչի արդյունքում դեկտեմբերի 20-ին ամբողջովին անվավեր է ճանաչվել գլխավոր քարտուղարի որոշումը, ես այժմ նորմալ հաճախում եմ աշխատանքի»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մերի Գանդալյանը։
Հարցին՝ աշխատանքային մթնոլորտում լարվածություն կա՞՝ Գանդալյանը արձագանքեց․ «Հիմա աշխատանքային մթնոլորտը նորմալ է, ես իմ պարտականությունները կատարում եմ, այս պահին որևէ խնդիր չունեմ»։
Նա նշեց, որ իր նկատմամբ իրականացված գործընթացը քաղաքական հետապնդում էր, սակայն այժմ ամեն ինչ հարթվել է և գլխավոր քարտուղարի հետ ունի աշխատանքային հարաբերություններ։
Արմինե Նավոյան
Comentários