top of page

Անհնար է արժանապատիվ խաղաղություն, քանի դեռ ՀՀ-ը ներկայացնում է կապիտուլյանտների խունտան․ Շարմազանով



Երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ մեկ տարի անց՝ թշնամին Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ դիմել է սադրանքի, որի հետևանքով նահատակվել է 2 հայորդի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


Նա նշել է, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «թուրքը մնում է թուրք», իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել։


«Անհնար է արժանապատիվ խաղաղություն, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է կապիտուլյանտների «խունտան»։


Աստված մեր նահատակ տղերքի հոգին լուսավորի»,- եզրափակել է նա։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page