top of page

Ընդդիմությանն ընտրած քաղաքացիների ձայնը պետք է լսելի լինի բոլոր հարթակներում. Արթուր Վանեցյան


Թե ինչու չգնացի ԱՄՆ, արդեն իսկ ասվել է, իսկ ինչ վերաբերում է հայտարարություններին, որ իբր ես այս իշխանության հետ եմ գնում, ապա պետք է պատասխանեմ՝ ես այս իշխանության հետ չէի գնում։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր՝ ԱՄՆ մեկնելու որոշմանն ու դրա չեղարկմանը։


Նա նկատեց՝ ինքը ժամանակին հետ է կանգնել այս իշխանության հետ ճանապարհ գնալուց։


«Ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, որն ունի լիազորություններ, պարտականություններ ու պատասխանատվություն՝ իր ընտրողի առջև։ Ես կարծում եմ՝ ընդդիմությանն ընտրողների ձայնը պետք է լսելի լինի բոլոր հարթակներում։ Եվ մեր գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը՝ բոյկոտել միջազգային կառույցներում իրենց պատգամավորների աշխատանքը, ես պաշտպանում եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը»,- նշեց նա։


Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ միջազգային հարթակներում իր ձայնը լսելի դարձնելու համար, որպեսզի գործողությունները, որոնք վնասում են ժողովրդավարությանը, պառլամենտական մշակույթին ու մեր երկրի արտաքին վարկանիշին, գնահատական ստանան։ «Հասարակությունը միշտ հարցնում է, թե ինչու էր Հայաստանի անունը նախկինում միջազգային տարբեր հարթակներից հնչում, իսկ հիմա՝ ոչ։ Դրա մասին ընդդիմությունը պետք է խոսի, ընդդիմությունը պետք է ասի ու բարձրաձայնի այդ ամենը»,- ասաց նա։


Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը չպետք է հրաժարվի միջազգային ատյաններում ՀՀ շահերը ներկայացնելուց։



Comentarios


1/473

LATEST NEWS​​

bottom of page