Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստ
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նախ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել է արարողակարգային տեսալուսանկարահանում:
Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:
Comments