top of page

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին



Նոյեմբերի 24-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան-Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային։


Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:


Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը երիտասարդ աղջիկ է:

Comentarios


1/482

LATEST NEWS​​

bottom of page