top of page

Երկրաշարժ՝ Հայաստանում



ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.23⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:


Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page