Search
Երկրաշարժից հետո մեծ թվով հետցնցումներ են գրանցվել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժը շարունակվել է հետցնցումներով։
Երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 18 հետցնցում` ավելի նվազ ուժգնությամբ` միջինում 2-2.5 բալ։ Ըստ մասնագետների` թույլ ուժգնությամբ ցնցումները լավ նշան են` ցույց տալով երկրաշարժի ուժգնության մարումը և վտանգավորության աստիճանի նվազումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր երկրաշարժ` Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Comments