top of page

Եթե Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունենա, կտեղեկացնենք. խոսնակ


Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից մեկնաբանել են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ:


«Արմենպրես»-ը հետաքրքրվել է` արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, համապատասխանում է իրականությանը: Ի պատասխան այդ հարցին Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը նշել է.


«Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա լրատվամիջոցները անպայման կտեղեկացվեն այդ մասին»:

Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է անցկացնել նաև նոյեմբերի 15-ին:

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page