top of page

Եթե այսօր չհամախմբվենք, վաղը բոլորս ենք պատասխանատու լինելու Հայաստանի կործանման համար. Իշխանյան



Այսօր, եթե չհամախմբվենք, մոռանալով միմյանց նկատմամբ տարբեր վերապահումներն ու վիրավորվածությունը, անկախ լևոնական, ռոբերտական, սերժական կամ չգիտեմինչական լինելուց, ապա վաղը բոլորս պատասխանատու կլինենք Հայաստանի կործանման համար։ Նման կոչով ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Դիմում եմ բոլոր նրանց, ում համար իսկապես ծանր էր Արցախի կորուստը, ով իսկապես անհանգստացած է Սյունիքի հնարավոր կորստով։ Խոսքս չի վերաբերում զանազան կեղծ քաղաքագետներին,հասարակական գործիչներին, հայրենասերի դիմակի տակ թաքնված սրիկաներին, ովքեր իբր քննադատելով, իրականում սատարում են ազգադավին, ներեցեք, նաև ժողովրդի ստվար զանգվածին։

Այսօր, եթե չհամախմբվենք, մոռանալով միմյանց նկատմամբ տարբեր վերապահումներն ու վիրավորվածությունը, անկախ լևոնական, ռոբերտական, սերժական կամ չգիտեմինչական լինելուց, ապա վաղը բոլորս պատասխանատու կլինենք Հայաստանի կործանման համար։ Եվ, այլևս չպատմենք հեքիաթներ, թե ով էր մեղավոր՝ ռուսը, թուրքը, ադրբեջանցին, հրեան, ֆրանսիացին, թե ամերիկացին։ Մեղավոր և պատասխանատու կլինենք բոլորս»,- գրել է Իշխանյանը։




Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page