Հայաստանը սրտումս է, Ռուսաստանի քաղաքացիություն չունեմ. Գարիկ Մարտիրոսյան
Հայտնի կատակերգու և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, սակայն դեռ չի ստացել այս երկրի քաղաքացիությունը։ Այս մասին նա խոսել է Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ՝ պատասխանելով իր հետևորդների հարցերին։
«Ես ՌԴ քաղաքացիություն չունեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ»,- ասել է Գարիկը։
Նրա խոսքով, ինքը հաճախ է գալիս Հայաստան։ Յուրաքանչյուր ուղևորություն դեպի իր հայրենիք մեծ ուրախություն և առանձնահատուկ հուզմունք է նրա համար։ Հայաստանում նա առաջարկում է տեսնել Երևանը և անպայման այցելել Էջմիածին։
Նրա խոսքով, ինքը իրեն շատ լավ է զգում Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում։ Միևնույն ժամանակ, Գարիկը տիրապետում է միայն երկու լեզուների՝ հայերեն և ռուսերեն, բայց հասկանում է ութը։
Comments