top of page

Գերությունից վերադարձած զինվորը տեղափոխվել է զորամաս


Hraparak.am-ի տեղեկություններով, 25 օր առաջ գերությունից վերադարձած զինծառայողը, որը բազում ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունի, տեղափոխվել է զորամաս` զինծառայությունը շարունակելու:


Ըստ կայքի աղբյուրի` գերությունից վերադարձած երիտասարդի հարազատներն այս որոշումից վրդովված են, սակայն ոչինչ անել չեն կարողացել: Դիմել են ՊՆ, այնտեղից ստացել են բավականին կտրուկ և մերժողական պատասխան:


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կայքի հետ զրույցում նշեց, որ նման ձևով չի կարելի վարվել գերությունից վերադարձած զինծառայողի հետ: Ըստ նրա` սա մարդու իրավունքների ոտնահարում է: «Մարդը, որն անցնում է բազում տանջանքների միջով պետք է նախ վերականգնման փուլ անցնի, մարդու հոգեբանական, առողջական վիճակը հաշվի չառնելն անխոս մարդու իրավունքների ոտնահարում է», - նշում է իրավապաշտպանը:

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page