top of page

Գյումրու ավագանին պատրաստվում է ամանորյա միջոցառումներին



Գյումրին այս տարի տոնածառ կունենա: Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի:


Հատկացված գումարից 5 մլն դրամը տոնածառի տեղադրման և լուսավորության համար է ծառայելու: Նախորդ տարիների համեմատ, այս տարի զարդարանքը շատ ճոխ չի լինի, հիմնականում տոնականորեն կլուսավորվի կենտրոնի հատվածը: Մեծամասամբ կօգտագործվեն նախորդ տարիների զարդարանքները: Հրավառություն նախատեսված չէ:

Գումարից մի հատված էլ առաջարկվեց օգտագործել Գյումրու քաղաքապետարանում ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով, ինչին «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց:


«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի», - ասաց Վարդևան Հակոբյանը։


Ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց՝ հյուրասիրություն կլինի, բայց 600 հազար դրամի շրջանակներում:

Երեխաների համար ամանորյա տոպրակներ կլինեն, որոնց համար 3 մլն դրամ է տրամադրվելու:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page