Հացկերույթի մասնակիցները քաշքշել են իրար, հայհոյել, մեկն էլ կրակել է
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ալավերդի-Հաղպատ ճանապարհի ռեստորանային համալիրներից մեկում հացկերույթի ժամանակ վիճաբանություն է եղել, որի ընթացքում մասնակիցները քաշքշել են իրար, հայհոյել, խփել ձեռքերով և ոտքերով, իսկ 27-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակել է առանձնասենյակի առաստաղին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը։
Փետրվարի 9-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 11-ին 27-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին։ Նա ներկայացրել է «ԻԺ 18» տիպի որսորդական կարճեցված փողով ու խզակոթով հրացանը և տվել խոստովանական ցուցմունք։ Հայտնել է, որ հրացանը, որը պատկանել է հանգուցյալ պապին, գտել է իր ավտոտնակում։
Հրացանը վերցվել է:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։
Comments