top of page

«Հանրապետությունն» իշխանության կցորդն է․ Անդրեասյանը՝ Վեդիում հաղթելու և կոալիցիա կազմելու մասին


««Հանրապետություն» կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիրը» նույն կցորդներն են, իմ կարծիքն այդպիսին է, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։ Անդրեասյանի խոսքով՝ ինքն ի սկզբանե կանխատեսել էր մյուս երկու ուժերի միավորումը․ «Վստահ չեմ, որ այս երկու ուժերի միասնական թեկնածուն հենց Գարիկ Սարգսյանն է լինելու, քանի որ նա այլ պաշտոն ունի, հնարավոր է միասին այլ թեկնածուի առաջադրեն»։ Հարցին՝ «Հանրապետություն» կուսակցության հետ քննարկումներ եղե՞լ են՝ Անդրեասյանը արձագանքեց․ «Բացարձակ, ոչ մեկի հետ ոչ մի քննարկում՝ համենայնդեպս ես իմ կողմից չեմ արել։ Առայժմ քար լռություն է, իրենց կողմից ևս որևէ քննարկման նախաձեռնություն չի արվել։ Ես միայն կարող եմ ասել, որ ժողովուրդն հերթական անգամ ցույց տվեց, որ մեզ վստահում է»։ Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։


Արմինե Նավոյան


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page