ՀԱՊԿ-ում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել է աշխատանքանքային խումբ
ՀԱՊԿ-ում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական խումբ:
«Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ», - նշված է վարչապետի որոշման մեջ:
Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը 2-ամսյա պարբերականությամբ վարչապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
Խմբում կլինեն նար ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի, Պաշտպանության նախարարի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալները:
Comments