Հարցեր, որոնք ուղղված էին, բայց չհնչեցին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսին
Այսօր՝ նոյեմբերի 23-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր լրատվամիջոցների հարցերին։ Մոտ երկուսուկես ժամ՝ 20:00-ից 22:15-ը տևած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այդպես էլ չհնչեցին MediaHub-ի հարցերը, մինչդեռ, ինչպես հայտարարվել էր, նախօրոք ուղարկել էինք դրանք վարչապետի էջում նշված էլեկտրոնային հասցեին։
Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ մեր հարցերը․
1. Պարոն վարչապետ, ի վերջո, գերիները Ձեզ համար հերոսնե՞ր են, թե՞ դավաճաններ, Դուք Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք Բաքվի բանտերում խոշտանգվող, հաճախ տանջամահ եղող մեր հայրենակիցների համար։
2. Ժողովրդական ընվզումների ֆոնին հնարավո՞ր է՝ հրաժարական տաք։
3. Ի՞նչ սկզբունքով եք իրականացնելու դելիմիտացիա և դեմարկացիա, երբ թշնամին, Ձեր իսկ բնորոշմամբ, 41 քառակուսի մետր գրավել է մեր տարածքը (մայիսի 12-ի ներխուժումից հետո Դուք ասում էիք՝ դա հնարավոր չէ, քանի դեռ թշնամին գտնվում է մեր հողում)։
4. Ձեր թիմակիցները պարբերաբար հայտնում են, որ Ադրբեջանը Սև լճի մոտ, Կապան-Որոտան տարածքում ներխուժել է ոչ թե ՀՀ սուվերեն տարածք, այլ հենց իրենց պատկանող վայրեր․ ի՞նչ հիմնավորմամբ է դա ասվում, ինչո՞ւ մինչ սահմանազատումը ՀՀ սուվերեն տարածքից հողեր հանձնվեցին թշնամուն, և ինչո՞ւ է Ձեր թիմն արդարացնում Ադրբեջանի հակահայ քայլերը։
Comments