Search
Հասարակությունը կիմանա գործի շինծու լինելու ողջ էությունը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դեմ է եղել իր նկատմամբ վաղեմության կիրառման հիմքով քրեական գործի կարճմանը։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատաքննությունը։
Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկեց կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց և առաջարկեց շարունակել դատական պրոցեսը՝ համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի և հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,- հայտարարել է Գորիսիս փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Kommentare