Հայաստանի հետ հաջորդ հանդիպմանը փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը կքննարկվեն. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հաջորդ հանդիպմանը քննարկելու են փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը։
«Առաջին հանդիպմանը քննարկվել են գործընթացի սկսման նպատակները և թիրախները։ Հիմնական նպատակը լրիվ կարգավորումն է։ Հայերն էլ սրանից շատ գոհ են։ Սակայն լրիվ կարգավորման գնացող գործընթացում բացի թռիչքների սկսումը և հատուկ ներկայացուցիչների նշանակումը, հաջորդ հանդիպմանը աշխատելու են լրիվ կարգավորման թեմայի և փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերն են քննարկելու»,- ասել է Չավուշօղլուն։
Comentarios