top of page

«Հայաստան» խմբակցությունը հակված է նախագահի թեկնածու առաջադրել


Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, ամենայն հավանականությամբ, նախագահի թեկնածու կառաջադրի: Այդ մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։


Պատգամավորի խոսքով՝ իրենք դեռ քննարկումների փուլում են։


«Հաշվի առնելով որոշակի չափանիշների առկայությունը՝ առաջիկայում այս թեմայով ավելի կոնկրետ կարտահայտվենք»,- վստահեցրեց Մինասյանը։


Նա հավելեց, որ նախագահը պետք է ունենա այն որակները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիներին ազգային նպատակների շուրջ համախմբելու համար։


Ըստ Մինասյանի՝ նոր նախագահը չպետք է «քաղաքական մեծամասնության նախագահը» լինի: Նշենք, որ անհասկանալի է մնում, թե որն է խորհրդարանական ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու իմաստը՝ հաշվի առնելով ԱԺ-ում ուժերի դասավորվածությունը։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page