top of page

Հայաստանը համաձայն է մասնակցել Ալիևի հետ հանդիպմանը․ ԱԳՆ խոսնակ


Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին: Այդ մասին Mediahub-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Խոսնակը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց, նշելով, որ հավելյալ տեղեկություններ առաջիկայում կտրամադրեն։


Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին:


Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն:


Արմինե Նավոյան

Comentarios


1/473

LATEST NEWS​​

bottom of page