Հայ ժողովրդի թիկունքում դավաճանական գործարքի մասին խոսք անգամ լինել չի կարող․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մեկ տարի առաջ, ընդհանուր առմամբ, գործում են և կարևոր դեր են խաղում՝ արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունն ապահովելու, իրավիճակի կարգավորման ուղիները գտնելու հարցում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ըստ դեսպանի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով ձևավորված եռակողմ աշխատանքային խումբը ևս շարունակում է աշխատանքը, քննարկվում են ենթակառուցվածքների ապաշրջափակման տարբերակները։
«Աշխատանքի ընթացքում հաշվի է առնվում յուրաքանչյուր կողմի շահը», - նշել է դեսպանը։ Դեսպանը շեշտել է գաղտնի գործարքներ այս գործընթացում չեն կարող լինել։
«Հայ ժողովրդի թիկունքում, նրա շահերը հաշվի չառնող, դավաճանական գործարքի մասին խոսք անգամ լինել չի կարող, ինչպես այստեղ են երբեմն անհանգստանում։ Ռուսաստանն իր հերթին խորը հարգանքով է մոտենում երկու կողմերի ինքնիշխանության հարցին», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Comments