Հայտնի է, թե ժամը 14։00-ի դրությամբ քաղաքացիների քանի տոկոսն է մասնակցել ՏԻՄ ընտրություններին
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։
Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։
Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 45.30 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 2278 -ը։
Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 7.36 տոկոս։ Ընտրելու իրավունք ունեցող 44452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3273-ը։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։
Comentarios