Հայտնում են դիրքերի և բնակավայրերի հրետակոծության մասին. կան վիրավորներ
![](https://static.wixstatic.com/media/d020f1_660cade29e3141318b4b8281d5ec5bff~mv2.png/v1/fill/w_640,h_420,al_c,q_85,enc_auto/d020f1_660cade29e3141318b4b8281d5ec5bff~mv2.png)
«Այսօր առավոտվանից ռուսական օկուպացիոն ուժերը Դոնբասում մի շարք հրետակոծություններ են իրականացրել ուկրաինական դիրքերի և առաջնագծին մոտ տեղակայված բնակավայրերի դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ «Մինսկի պայմանագրերով» արգելված զենքերի կիրառմամբ»,- այս մասին հայտնում է Joint Forces Operations ֆեյսբուքյան էջը։
Մասնավորապես, զինվորականների տվյալներով՝ մինչև ժամը 11:00-ն տեղի է ունեցել 29 գնդակոծություն, 27-ը արգելված զինատեսակներից։ Ժամը 15-ի դրությամբ գնդակոծությունների թիվը հասել է 34-ի, գնդակոծվել է ավելի քան 20 բնակավայր, վիրավորվել է ուկրաինացի երկու զինծառայող։
Comments