Հայաստանի ո՞ր ապրանքն է հետաքրքրում Բելառուսին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը Բելառուսում հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոյի հետ։
Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ներկա վիճակը, հեռանկարները և դրա ակտիվացման համար անհրաժեշտ հետագա քայլերը։ Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ։
2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բելառուսի և Հայաստանի միջև պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի շրջանառությունը կազմել է 24 մլն ԱՄՆ դոլար։ Բելառուսը հետաքրքրված է սննդամթերքի մատակարարումների ծավալների մեծացմամբ, մատակարարվող ապրանքների տեսականու ընդլայնմամբ, ինչպես նաև տոհմային կենդանիների և անասնաբուժական դեղամիջոցների մատակարարմամբ։ Բելառուսի և Հայաստանի գյուղատնտեսական բուհերի միջև համագործակցություն՝ ուսանողների փոխանակում, ուսումնական պրակտիկա, մասնագետների վերապատրաստում ագրոարդյունաբերական համալիրի համար։
Comments