Search
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն Մոսկվայում. Թուրքիայի ԱԳՆ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հարաբերությունների կարգավորման հարցով տեղի կունենա Մոսկվայում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում», - ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ ավիաչվերթները Ստամբուլի և Երևանի միջև կբացվեն առաջիկա օրերին:
Comentarios