top of page

ՀՀ արտաքին քաղաքականության սնանկությունը


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։


Փաստորեն, Վաղարշակ Հարությունյանը, լինելով ռազմական գործիչ և որևէ առնչություն չունենալով դիվանագիտական ոլորտի հետ, նշանակվեց պատասխանատու և դիվանագիտական բարձր պաշտոնի:


Նշենք, որ 1999-2000 թվականներին Հարությունյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը աստիճանազրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից, իսկ 2019 թ. օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով նրա կոչումը վերականգնվեց: 2020թ. նոյեմբերի 20-ին նա կրկին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար։


Ամիսներ առաջ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշաանակվեց մասնագիտությամբ պատմաբան Սուրեն Պապիկյանը։


Արտաքին գործերի նախարար նշանակված Արարատ Միրզոյանը մասնագիտությամբ ևս պատմաբան է։


Նշանակումներից, սակայն, ամենազավեշտալին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի նշանակումն էր՝ որպես հայ-թուրքական հաշտեցման գործընթացը համակարգող հատուկ ներկայացուցիչ, մինչդեռ նույն հարցով Թուրքիայի ներկայացուցիչը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է, ով մի շարք երկրներում զբաղեցրել է դիվանագիտական բարձր պաշտոններ:


Նման նշանակումները խոսում են բացառապես ՀՀ գործող իշխանության արտաքին քաղաքականության սնանկության և բացակայության մասին:


Մերի Գևորգյան

Comentários


1/473

LATEST NEWS​​

bottom of page