top of page

ՀՀ և Ադրբեջանի ԱԽ քարտուղարները մասնակցում են ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը



Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Ռամիլ Ուսուբովը Մոսկվայում մասնակցում են ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը։ Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», - ասվում է հաղորդագրությունում։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page