top of page

ՀՀ Կառավարությունը շարունակո՞ւմ է պահել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը․ Մինասյան


ՀՀ Կառավարությունը շարունակո՞ւմ է պահել ազգային անվտանգության բանաձևում ամրագրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը՝ որպես պետական նպատակ։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։


Ի պատասխան՝ Միրզոյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն ստացել է։


«ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- նշեց Միրզոյանը։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page