ՀՀ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի իրավական միակ կարգավարումը Սահմանադրությամբ է․ սահմանադրագետ
ՀՀ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը կարգավորվում են Սահմանադրությամբ։ Այդ մասին MediaHub-ի հետ հեռախոսազրույցում ասաց իրավաբան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ ԶԼՄՆ-երի ու հասարակական կազմակերպությունների հարցերին ուղիղ եթերում պատասխանած Նիկոլ Փաշինյանի խոսքին, թե դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերջնական ամրագրումն իրավաբանները կհստակեցնեն՝ հանրաքվեո՞վ, թե՞ ԱԺ-ում պետք է հաստատվեն։
Նրա խոսքով՝ ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածով ամրագրված է, որ վերպետական կազմակերպությունների ՀՀ անդամակցությունը, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով։
Comments