Search
Հռոմի պապը Լեսբոս կղզում հանդիպել է փախստականների հետ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հունական Լեսբոս կղզում հանդիպել է ժամանակավոր կացարանում ապաստանած փախստականներին։ Սա համարվում է Հռոմի պապի՝ Հունաստան և Կիպրոս հովվապետական ուղևորության կարևոր կանգառներից մեկը, որտեղ ավելի վաղ նա նաև աղոթել էր միգրանտների հետ։
«Միգրացիան բոլորի համար է խնդիր, այն գլոբալ ճգնաժամ է, որն ազդում է բոլորի վրա», - ասել է պոնտիֆիկոսը։ «Ցավալի է լսելը, որ պարիսպներ են կառուցվում։ Իհարկե, բոլոր մտավախությունները, դժվարությունները և վտանգները հասկանալի են։ Տնտեսական ճգնաժամի և համաճարակի պատճառով դժգոհությունն ավելի է սրվում, բայց առանց խոչընդոտների հնարավոր է խնդիրներին լուծումներ գտնել և բարելավել համակեցությունը», - ընդգծել է նա։
Commentaires