Հունաստանը նոր սահմանափակումներ է սահմանել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հունաստանը նոր սահմանափակումներ է սահմանել, որոնք պարտադրում են հավատացյալներին ներկայացնել COVID-19 թեստի բացասական արդյունքը պատարագներին մասնակցելու համար կիրակի՝ վերջին շաբաթներին վիրուսի բռնկման նոր ցուցանիշներից հետո, հաղորդում է Reuters-ը:
Նոր կանոններով՝ չպատվաստվածներին արգելված է այցելել տարածքներ, այդ թվում՝ ռեստորաններ, կինոթատրոններ, թանգարաններ ու մարզասրահներ, եթե անգամ նրանք ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք:
Այս կիրակի առաջին օրն էր, երբ հավատացյալները պետք է եկեղեցական ծառայությանը մասնակցեն թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:
Որոշ հավատացյալներ հայտարարել են, որ կիրակի պատարագին նույն թվով մարդ էր ներկա, ինչպես սովորաբար:
Այս ամիս Հունաստանում գրանցվել է վարակի նոր բռնկում, ընդ որում՝ հիվանդության ամենօրյա դեպքերը հասել են ռեկորդային մակարդակի: Շաբաթ երկրում գրանցվել է վարակվելու 920 683 դեպք եւ 17 861 մահ բռնկումից առ այսօր:
Comments