Search
Հյուսիսային Կորեան փորձարկել է ծանրվառելիքային երկու բալիստիկ հրթիռներ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հյուսիսային Կորեայի կողմից արձակվել են փոքր հեռահարության, ծանրվառելիքային երկու բալիստիկ հրթիռներ. հայտնում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ մանրամասները դեռևս ուսումնասիրվում են, սակայն թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 50 կմ, հրթիռներն անցել են մոտ 300 կմ ճանապարհ։
Գերատեսչությունում հաստատել են, որ հրթիռներն ընկել են Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ Հյուսիսային Կորեայի արևելյան ափի մոտ։
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա էր հղել Հյուսիսային Կորեային հիպերձայնային հրթիռի փորձարկման համար։
Comments