Ի՞նչ են անելու այսօր ազգային ազատագրական շարժման անդամները
Արդեն երրորդ օրն է, ինչ մի խումբ հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ հանրահավաք են իրականացնում՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ փաստաթուղթը։ Ազգային ազատագրական շարժումը նոյեմբերի 22-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում իրազեկման ակցիա իրականացրին, ապա՝ 17:00-ին, շտապ հավաք տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։ Հաջորդ օրը ևս իրազեկման ակցիա իրականացվեց երևանյան բուհերում, և դրան հաջորդեց 17:00-ի հանրահավաքը։ Այսօր վաղ առավոտյան շարժման անդամները պարալիզացրին մետրոյի աշխատանքը և իրազեկման ակցիա իրականացրին։ «Այսօր միայն այդ ակցիան ենք արել, օրվա ընթացքում իրազեկում տեղի չի ունեցել, բայց 18:30-ին մեծ հանրահավաք է լինելու Հանրապետության հրապարակում։ Այդ ընթացքում,, բացի ելույթներից, այլ քայլեր ևս լինելու են»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց շարժման կազմակերպիչներից Սոֆյա Հովսեփյանը։ Նա տեղեկացրեց, որ այսօր մի քանի հանրային քննարկումներ են իրականացնելու, կան անհատներ, որոնք ցանկանում են միանալ շարժմանը, և այսօր հենց այդ հարցն է քննարկվելու։
Նարե Գևորգյան
Comments