Ի՞նչ է քննարկել Փաշինյանը ՔՊ-ականների հետ հրատապ նիստում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
«Վարչապետը պարբերաբար հանդիպում է խմբակցության հետ, եւ սա հերթական հանդիպումներին էր։ Բնականաբար, առաջնահերթ խոսվել է անվտանգային հարցերի, Սոչիում տեղի ունեցած հանդիպման մասին եւ այլն»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը նշել է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը հրատապ հանդիպում է անցկացնում Ազգային ժողովի ՔՊ խմբակցության հետ։
Comments