top of page

Ինչո՞ւ է Վանաձորի ավագանին արտահերթ նիստ գումարում. օրակարգում համայնքապետի ընտրության հարց չկա



Երկուշաբթի օրը՝ հունվարի 24-ին, Վանաձորի ավագանին արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը։


Անդրադառնալով նիստի օրակարգին, Դոխոյանը նշեց, որ համայնքի ղեկավարի ընտրության հարց ներառված չէ։


«Նիստի օրակարգում մեկ հարց է՝ նախատեսվում է, որ փետրվարի 3-ին տեղի կունենա ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով դատական նիստը: Ավագանու 33 անդամ ծանուցվել է այդ նիստին մասնակցելու համար։ Վանաձորի ավագանին երկուշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրել՝ Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրելու օրակարգով»։


Նշենք, որ թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։


Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»-ը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն՝ 2-ական մանդատ։


Արմինե Նավոյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page