Ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները․ Բաբայանը հրապարակել է Փաշինյանի արտահայտած մտքերից
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քայլեք Երևանի փողոցներով և Երևանից դուրս եկեք չորս ուղղությամբ ու նայեք. ախր էս երկիրը գույն չունի ու շատ է նման ցնցոտիի, անապատի, անմարդաբնակ տարածքի: Ախր էս երկիրը տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել, չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ իսկապես, ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները, որ մի քանի գեներալ, որ մի քանի գեներալ երկաթգծի ռելսերը վաճառեն իրանցիների՞ն, որ բնությունը ոչնչացնեն ու որպես գերան արտահանե՞ն, որ գործարանները քանդեն վաճառե՞ն…»:
Նիկոլ Փաշինյանի մտքերը տարիներ առաջ:
Հրապարակվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթում»:
Comments