top of page

Ինչո՞ւ Կարին Տոնոյանը լքեց շարժումը․ Արա Զոհրաբյանի մեկնաբանությունը


Կարին Տոնոյանի հետ գործակցությունը եղել է արդյունավետ։ MediaHub.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազատագրական շարժման առաջնորդներից Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Տոնոյանի երեկվա հայտարարությանը, որ նրա գլխավորած «5165» կուսակցությունը դադարեցնում է անդամակցությունը շարժմանը։


««5165»-ի հետ այս օրերին ունեցել ենք արդյունավետ գործակցություն: Ծանոթացել ենք շատ լավ մարդկանց հետ նրանց թիմից: Տիկին Տոնոյանը նշել է առանձնանալու պատճառները»,- ասաց Արա Զոհրաբյանը։


Հարցին, թե ինչո՞ւ Կարին Տոնոյանը հենց այս փուլում լքեց շարժումը, և արդյոք չի կազմաքանդի՞ դա Ազատագրական շարժումը, Զոհրաբյանն առաջարկեց պատասխանները լսել այսօր՝ նոյեմբերի 29-ին, շտապ հավաքի ժամանակ, որի ընթացքում կներկայացնեն հետագա ծրագրերը:


Նարե Գևորգյան

Commentaires


1/473

LATEST NEWS​​

bottom of page