Search
Ինդոնեզիայի խորհրդարանը հավանության է տվել մայրաքաղաքի փոխադրման օրինագծին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ինդոնեզիայի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել մայրաքաղաքն Արևելյան Կալիմանտանի նահանգ փոխադրելու օրինագծին. այդ մասին հայտնել է CNN Indonesia տեղեկատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ նիստին ներկա է եղել 575 խորհրդարանականներից 305-ը: Հունվարի 17-ին Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան հայտնել է, որ հանրապետության նոր մայրաքաղաքը կկոչվի Նուսանտարա: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից փոխադրելու պլանների մասին հայտարարել է 2019 թվականին:
Այդ նպատակի համար տրամադրվել է գրեթե 32 միլիարդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով ծրագրի իրականցումը դադարեցվել է: Այն պլանավորում են վերսկսել երկու տարի հետո:
Commentaires